ԱՄՆ-ի զինվորականները Եմենում ոչնչացրել են հութիների մի քանի ԱԹՍ և հրթիռային կայանք |armenpress.am|
12:55 - 09 սեպտեմբերի, 2024

ԱՄՆ-ի զինվորականները Եմենում ոչնչացրել են հութիների մի քանի ԱԹՍ և հրթիռային կայանք |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ զինված ուժերը Եմենում ոչնչացրել են հութիների անօդաչու թռչող սարքեր և հրթիռային կայանքներ: Այս մասին հաղորդում է ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM)։

«Վերջին 24 ժամվա ընթացքում ԱՄՆ կենտրոնական հրամանատարության ուժերն Իրանի աջակցությունը վայելող հութիների կողմից վերահսկվող Եմենի տարածքում հաջողությամբ ոչնչացրել են հութիների երեք անօդաչու թռչող սարք և երկու հրթիռային կայանք», - հաղորդել է հրամանատարությունը X սոցիալական հարթակում:

Հաղորդագրության համաձայն՝ «որոշվել է, որ այդ կայանքներն ակնհայտ և անմիջական սպառնալիք են ներկայացնում տարածաշրջանում ԱՄՆ-ի և կոալիցիայի ուժերի, ինչպես նաև առևտրային նավերի համար»:

«Այդ գործողությունները ձեռնարկվել են ազատ նավագնացությունը պաշտպանելու և միջազգային ջրերն ավելի ապահով դարձնելու համար», - ընդգծել են CENTCOM-ում:

2023 թ. հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ արմատական շարժման զինյալների հարձակումից հետո Իսրայելը ռազմական գործողություններ է իրականացնում Գազայի հատվածում։ Պատերազմի ընթացքում հութիներն, ի նշան պաղեստինցիներին աջակցության, պարբերաբար հարվածներ են հասցնում Կարմիր ծովով անցնող նավերին։ Այս ընթացքում նրանք հարձակվել են ավելի քան 80 նավի վրա։ Ի պատասխան՝ ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան կանոնավոր կերպով հարվածներ են հասցնում  Եմենում հութիների օբյեկտներին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել