Պանամայի նախագահը մերժել է Թրամփի պահանջը՝ նվազեցնելու Պանամայի ջրանցքով անցնելու սակագները |armenpress.am|
10:28 - 27 դեկտեմբերի, 2024

Պանամայի նախագահը մերժել է Թրամփի պահանջը՝ նվազեցնելու Պանամայի ջրանցքով անցնելու սակագները |armenpress.am|

armenpress.am: Պանամայի նախագահ Խոսե Ռաուլ Մուլինոն հայտարարել է, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի բողոքից հետո չի պատրաստվում նվազեցնել Պանամայի ջրանցքով ամերիկյան նավերի անցման վճարները։ Այս մասին հաղորդում է EFE գործակալությունը։

«Իմ պատասխանն է՝ ոչ.... Գները սահմանվում են ոչ նախագահների կամ ջրանցքի վարչակազմի քմահաճույքով։ Սա բաց, հրապարակային գործընթաց է», - ասել է Մուլինոն:

Պանամայի նախագահն ընդգծել է, որ 2025 թվականի հունվարին Թրամփի երդմնակալությունից հետո պատրաստ կլինի նրա հետ քննարկել այնպիսի հարցեր, ինչպիսիք են անօրինական ներգաղթի դեմ համատեղ պայքարը։ Միաժամանակ Մուլինոն ընդգծել է, որ Վաշինգտոնին չի հաջողվի վերահսկողություն հաստատել Պանամայի ջրանցքի նկատմամբ։

«Իրավական և քաղաքական իրողության վերանայումը քննարկելու որևէ տարբերակ գոյություն չունի», - ասել է Մուլինոն՝ հավելելով, որ ջրանցքը պատկանում է Պանամային։ 

Դեկտեմբերի 22-ին Թրամփն իր Truth Social սոցիալական ցանցում հայտարարել էր, թե ԱՄՆ-ն կարող է պահանջել վերադարձնել վերահսկողությունը Պանամայի ջրանցքի նկատմամբ, եթե դրա օգտագործման ընթացիկ պայմանները չվերանայվեն։ Նա քննադատել է ջրանցքից օգտվելու համար գանձվող բարձր սակագները, և ընդգծել, որ 1999 թվականին ջրանցքի կառավարման փոխանցումը եղել է «համագործակցության ժեստ», այլ ոչ թե զիջում այլ երկրների օգտին, և Պանամայի իշխանություններին կոչ է արել վերանայել իրենց քաղաքականությունը։

Մուլինոն Թրամփի այս հայտարարությունից հետո ևս հայտարարել էր, որ Պանամայի ջրանցքի «յուրաքանչյուր մետրը պատկանում է Պանամային»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել