Խաղաղության պայմանագրի համաձայնեցված մասում դիվանագիտական հարաբերություններ հաստատելու դրույթ կա․ Փաշինյան
 |civilnet.am|
14:41 - 10 սեպտեմբերի, 2024

Խաղաղության պայմանագրի համաձայնեցված մասում դիվանագիտական հարաբերություններ հաստատելու դրույթ կա․ Փաշինյան |civilnet.am|

<dicivilnet.am: v class="entry-content">

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրատեսական է համարում տևական խաղաղությունը Հարավային Կովկասում։ Այդ մասին նա հայտարարել է սեպտեմների 10-ին «Երևանյան երկխոսություն» խորագրով համաժողովի ժամանակ իր ելույթում։

«Ուզում եմ անդրադառնալ, թերևս, այս լսարանին ամենաշատ հետաքրքրող հարցին․ հնարավո՞ր է արդյոք տևական և կայուն խաղաղությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում և իրատեսակա՞ն է արդյոք։ Սա, իհարկե, հարց է, որին ոչ միայն Հայաստանի Հանրապետությունը պիտի պատասխանի, և ես կփորձեմ պատասխանել մեր բաժին հարցին և այդ հարցին կպատասխանեմ Հայաստանի դիտանկյունից։ Ըստ այդմ՝ տևական խաղաղությունը Հարավային Կովկասում ոչ միայն հնարավոր է, այլև իրատեսական է»,- ասել Փաշինյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի 16 հոդվածից 13-ն ամբողջությամբ համաձայնեցված են, 3-ը՝ մասնակի․ «Հաշվի առնելով, որ համաձայնեցված դրույթները ներառում են հարաբերությունների հաստատման միջազգայնորեն ընկալելի բոլոր հիմնարար դրույթները, առաջարկում ենք վերցնել այն, ինչ այս պահին համաձայնեցված է, ստորագրել, ունենալ հիմնարար փաստաթուղթ, որից հետո շարունակել քննարկումները մնացած հարցերի վերաբերյալ։ Խաղաղության պայմանագրի համաձայնեցված մասում նախատեսված է դրույթ Հայաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին»։

Տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը, ըստ Փաշինյանի՝ պետք է տեղի ունենա «Խաղաղության խաչմերուկ» նախագծի հիման վրա։

«Փորձ է արվում ներկայացնել, թե նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ենթադրում է, որ ՀՀ տարածքում կոմունիկացիաների անվտանգությունը պետք է ապահովեն երրորդ ուժերը կամ երրորդ երկիր։ Նման ընկալումը որևէ կապ չունի իրականության հետ։ Որևէ գործընկեր որևէ հիմք չունի Հայաստանին մեղադրելու նոյեմբերի 9-ի հայտարարության որևէ դրույթ չիրականացնելու մեջ»,- ասել է նա։

Վարչապետը հիշեցնում է, որ նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը ոչ թե Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապն ապահովելու, այլ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու մասին է․ «Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև կապը 9-րդ կետի ենթաբովանդակային դրույթ է, իսկ 9-րդ կետի հիմնական բովանդակությունը տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու մասին է»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել