ՍԴ-ն սեպտեմբերի 24-ին կքննի սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի մասին կանոնակարգը

 |factor.am|
16:31 - 10 սեպտեմբերի, 2024

ՍԴ-ն սեպտեմբերի 24-ին կքննի սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի մասին կանոնակարգը |factor.am|

factor.am: Հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի վերաբերյալ դիմումը մուտքագրվել է Սահմանադրական դատարան, այս մասին Factor.am-ին հայտնեցին Սահմանադրական դատարանի հանրային կապերի բաժնից։ ՍԴ-ից նաև տեղեկացրին, որ Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի մասին կանոնակարգի հարցի քննությունը նշանակված է սեպտեմբերի 24-ին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի ժամանակ այսօր հայտարարել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների գործունեության կանոնակարգը Հայաստանի կառավարությունն ուղարկել է Սահմանադրական դատարան՝ դրա սահմանադրականությունը ստուգելու համար։ Սահմանադրական դատարանի դրական որոշման դեպքում փաստաթուղթը Կառավարությունը կուղարկի Ազգային ժողով վավերացման:

Հիշեցնենք, որ սահմանազատման հանձնաժողովների Կանոնակարգը սահմանված ժամկետից շուրջ երկու ամիս ուշ ստորագրվեց։

Ըստ այս փաստաթղթի՝ Երևանն ու Բաքուն համաձայնել են սահմանազատումն իրականացնել 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի վրա, բայց այդ համաձայնությունը վերջնական չէ։ Կանոնակարգում նաև նշվում է՝ գործընթացը հնարավոր է հետագայում՝ խաղաղության համաձայնագրի ընդունումից հետո, այլ սկզբունքներով ընթանա։

«Եթե հետագայում Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերութուննների հաստատման մասին համաձայնագրով նախատեսվեն այլ կարգավորումներ, ապա տվյալ հիմնարար սկզբունքը կհամապատասխանեցվի վերը նշված համաձայնագրով սահմանված սկզբունքներին», - ասված է կանոնակարգի տեքստում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել