Գալուզինը և Քըլըչը քննարկել են Հարավային Կովկասում խաղաղության հասնելու ուղիները
 |arm.sputniknews.ru|
20:51 - 11 սեպտեմբերի, 2024

Գալուզինը և Քըլըչը քննարկել են Հարավային Կովկասում խաղաղության հասնելու ուղիները |arm.sputniknews.ru|

arm.sputniknews.ru: Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը և Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչն այսօր քննարկել են Հարավային Կովկասում խաղաղության հասնելու ուղիները: Տեղեկությունը հայտնում է ՌԴ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։

«Երկուստեք հետաքրքրություն են հայտնել շարունակել երկու երկրների մոտեցումների սերտ համակարգումը, այդ թվում՝ «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակի շրջանակներում»– ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Նշենք, որ այսօր ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հանդիպել էր նաև Ռուսաստանում Հայաստանի նորանշանակ դեսպան Գուրգեն Արսենյանին, որն իր հավատարմագրերի պատճեններն է հանձնել Գալուզինին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել