Արտգործնախարարների հանդիպումը տևել է 3,5 ժամ, պայմանավորվել են հանդիպել հաջորդ տարվա սկզբին |civilnet.am|
05:57 - 05 դեկտեմբերի, 2019

Արտգործնախարարների հանդիպումը տևել է 3,5 ժամ, պայմանավորվել են հանդիպել հաջորդ տարվա սկզբին |civilnet.am|

civilnet.am: Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը Բրատիսլավայում տևել է երեքուկես ժամ, հաղորդում է ռուսական ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ-ին։ Հայաստանի ԱԳՆ-ն առայժմ հաղորդագրություն չի տարածել։

Արտգործնախարարները պայմանավորվել են կրկին հանդիպել հաջորդ տարվա սկզբին։

Առայժմ հայտնի չէ, թե արդյոք որևէ հայտարարություն ընդունվել է հանդիպման արդյունքներով։

Հանդիպումը տեղի է ունեցել Բրատիսլավայում ընթացող ԵԱՀԿ Նախարարների խորհրդի նիստի շրջանակում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել