Կալաձե․ «Թույլ չենք տա, որ մեծ պետությունները մեզ օգտագործեն»
 |azatutyun.am|
16:56 - 19 սեպտեմբերի, 2024

Կալաձե․ «Թույլ չենք տա, որ մեծ պետությունները մեզ օգտագործեն» |azatutyun.am|

azatutyun.am: «Մենք թույլ չենք տա, որ մեծ տերությունները մեզ օգտագործեն այնպես, ինչպես Ուկրաինային են օգտագործում», - այսօր Թբիլիսիում հայտարարել է վրացական մայրաքաղաքի ղեկավար, իշխող «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն։

«Որքան էլ մեզ սպառնան պատժամիջոցներով, միևնույն է, խաղաղությունը Վրաստանում պահպանվելու է։ Մենք մշտապես առաջ ենք տանելու մեր երկրի ու ժողովրդի շահերը», - հայտարարել է Կալաձեն։

Արևմուտքը քննադատում է Վրաստանում «օտարերկրյա գործակալների» մասին և այլ օրենքների ընդունումը, պատժամիջոցներ սահմանում Թբիլիսիի դեմ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել