Սուրեն Պապիկյանն Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր
13:19 - 20 սեպտեմբերի, 2024

Սուրեն Պապիկյանն Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր

Սեպտեմբերի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան Ռաֆայել Էնրիկե Գոնսալես Ալեմանին: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ 

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Արգենտինայի միջև պաշտպանության բնագավառում համագործակցության հնարավորություններին, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել