Լենա Նազարյանի կողմից մշակված նախագծով  առաջարկվում է ընդլայնել ՏԻՄ-երի հրապարակային գործունեության դաշտը |tert.am|
09:27 - 04 դեկտեմբերի, 2019

Լենա Նազարյանի կողմից մշակված նախագծով առաջարկվում է ընդլայնել ՏԻՄ-երի հրապարակային գործունեության դաշտը |tert.am|

tert.am: Խորհրդարանը քննարկում է «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը առաջին ընթրեցմամբ ընդունելու հարցը: Նախագծի հեղինակը ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանն է:

Նազարյանը նշեց, որ օրենքը միտված է ընդլայնելու ՏԻՄ-երի հրապարակային գործունեության դաշտը:

«Ես առաջարկում եմ իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակել և հանրային քննարկման արժանանան նաև ՏԻՄ-երի կողմից մշակված նորմատիվ ակտերի նախագծերը: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն առաջարկել է, որ առժամանակ այդ կայքում հրապարակվեն 20 000 կամ ավել բնակիչ ունեցող համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մշակված նորմատիվ իրավական ակտերը»,- ասաց նա և հավելեց, որ բացատրությունն այն էր, որ քիչ բնակչություն ունեցող համայնքները չունեն տեխնիկան հնարավորություն դա անելու:

Նրա խոսքով՝ վիճակագրական տվյալներով՝ 20 հազար և ավել բնակչություն ունեցող համայնքներն ընդամենը 12-ն են: «Նախագծում ներառում ենք դրույթ, որ 20 հազարի սահմանափակումը գործելու է մինչև 2020 թվականը, իսկ դրանից հետո բոլոր համայնքներինը կհրապարակվեն այդ կայքում»,- ասաց նա:

Լենա Նազարյանը նշեց, որ Կառավարության հետ առաջարկում են ընդլայնել համայնքների պաշտոնական համացանցային կայքերում ներբեռնվող տեղեկությունների տեսակները: «Մասնավորապես, առաջարկում ենք, որ կայքերում հրապարակվեն համայնքային կառույցների՝ կրթական մշակութային կառույցների վերաբերյալ տեղեկություններ, համայնքապետարանի և դրա ենթակայությամբ գործող կառույցների կողմից մատուցվող ծառայությունների մասին տեղեկություններ, համայնքային սեփականություն հանդիսացող գույքի վերաբերյալ տեղեկություն և այլն»,- հայտնեց նա:

Ըստ ԱԺ փոխխոսնակի՝ առաջարկում են ավագանու նիստի օրակարգի նախագիծը հրապարակել համայնքի ավագանու նստավայրում, ինչպես նաև համայնքի կազմում ընդգրկված բոլոր բնակավայրերում: «Նաև առաջարկում ենք, որ ավագանու հրապարակային նիստերը առցանց հեռարձակվեն համայնքի պաշտոնական կայքում ոչ թե 10 հազար և ավելի բնակիչ ունեցող համայնքներում, այլ երեք հազար և ավելի բնակչություն ունեցող համայնքներում»,- ասաց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել