Թագուհի Թովմասյանը դատի է տվել Լենա Նազարյանին |armtimes.com|
13:48 - 01 հուլիսի, 2021

Թագուհի Թովմասյանը դատի է տվել Լենա Նազարյանին |armtimes.com|

armtimes.com: Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունից դուրս եկած ու հիմա որևէ խմբակցությունում չընդգրկված Թագուհի Թովմասյանը դատի է տվել ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանին: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:

Հայցը ներկայացվել է հունիսի 30-ին եւ մակագրվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատավոր Սերգեյ Սահակյանին:

Թովմասյանը պահանջում է վիրավորանք համարվող արտահայտության համար հրապարակայնորեն ներողություն խնդրել եւ փոխհատուցում վճարել:

«Տիկին Թովմասյանը նախ ինքը պետք է ներողություն խնդրի, որ, լինելով «Իմ քայլը» խմբակցության անդամ, իրականում եղել է ոչ թե թիմի անդամ եւ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, այլ իր թերթի թղթակից եւ խմբակցության նիստերին մասնակցել է բացառապես այդ նպատակով»,- ասել էր Նազարյանը: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել