Ադրբեջանի Սահմանադրական դատարանը հաստատել է խորհրդարանական ընտրությունների արդյունքները
 |azatutyun.am|
19:28 - 21 սեպտեմբերի, 2024

Ադրբեջանի Սահմանադրական դատարանը հաստատել է խորհրդարանական ընտրությունների արդյունքները |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանի Սահմանադրական դատարանն այսօր հաստատել է սեպտեմբերի 1-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները, հաղորդում է APA գործակալությունը։

Դատարանի որոշմամբ Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերջնական արդյունքները համապատախանում են երկրի Սահմանադրությանը։

Ավելի վաղ իրավապաշտպան կառույցներն ու ադրբեջանցի ընդդիմադիրները հայտարարել էին քվեարկության ընթացքում թույլ տրված լուրջ խախտումների մասին։ Նոր գումարման Միլի մեջլիսի առաջին նիստը կայանալու է երկու օրից՝ սեպտեմբերի 23-ին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել