Ադրբեջանի և Սիրիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր
 |1lurer.am|
18:33 - 15 ապրիլի, 2025

Ադրբեջանի և Սիրիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր |1lurer.am|

1lurer.am: Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի արտաքին գործերի նախարար Ասադ Ալ-Շեյբանիի հետ:

Քննարկվել են երկկողմ հարաբերություններին, տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Նախարարներն ընդգծել են Ադրբեջանի և Սիրիայի միջև լայն համագործակցության հեռանկարները:

Բայրամովը երախտագիտություն է հայտնել երկարատև դադարից հետո Սիրիայում Ադրբեջանի դեսպանության աշխատանքի վերականգնմանը ցուցաբերած աջակցության համար: 

Նա նաև ընդգծել է, որ Բաքուն մտադիր է մասնակցել Սիրիայի վերականգնման գործընթացին: Կարևորվել է Ադրբեջան-Թուրքիա-Սիրիա համագործակցության եռակողմ ձևաչափի զարգացումը։ 

Նախարարները մտքեր են փոխանակել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել