Հայաստանը ողջունում է սեպտեմբերի 22-ին Նյու Յորքում «Հանուն ապագայի դաշնագրի» ընդունումը․ ԱԳՆ
09:39 - 23 սեպտեմբերի, 2024

Հայաստանը ողջունում է սեպտեմբերի 22-ին Նյու Յորքում «Հանուն ապագայի դաշնագրի» ընդունումը․ ԱԳՆ

Հայաստանը ողջունում է սեպտեմբերի 22-ին Նյու Յորքում` ՄԱԿ կենտրոնակայանում, «Հանուն ապագայի դաշնագրի» ընդունումը։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԱԳՆ-ն։

«Հաշվի առնելով համաշխարհային և տարածաշրջանային մակարդակում առկա մարտահրավերները՝ Հայաստանն իր ներդրումն է ունեցել դաշնագրում այնպիսի հանձնառությունների արտացոլման գործում, ինչպիսիք են միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների, ցեզասպանության և մարդկության դեմ հանցագործությունների համար անպատժելությանը վերջ դնելը, ինչպես նաև ատելության խոսքի ու ապատեղեկատվության դեմ պայքարը։ Մենք բարձր ենք գնահատում այս ուղղությամբ մեր գործընկերների հետ սերտ փոխգործակցությունը։ Հայաստանը կիսում է դիմակայուն, առավել ներառական ու կայուն ապագայի տեսլականը»,- ասված է ԱԳՆ հայտարարության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել