Այսօրվա թվերով նոր տոմսային համակարգին անցնելը շատ վտանգավոր է․ Ավինյան |tert.am|
10:31 - 23 սեպտեմբերի, 2024

Այսօրվա թվերով նոր տոմսային համակարգին անցնելը շատ վտանգավոր է․ Ավինյան |tert.am|

tert.am: Հունվարի 1-ից ամբողջապես նոր տոմսային համակարգի անցնելն այսօրվա թվերով շատ վտանգավոր է։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստին հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Իրականում Մետրոպոլիտենի փորձը ցույց է տալիս, որ որոշակի սահմանափակումներ միջանկյալ պետք է մտնեն նաև ավտոբուսում և տրոլեյբուսում, որովհետև մեկ տոսոկ կամ մեկ տոկոսից ցածր թվերը մեզ բացարձակապես չեն բավարարում, եթե հունվարի 1-ից մենք անցնում ենք ամբողջությամբ նոր համակարգի», - նշեց նա:

Ավինյանն ընդգծեց, որ այսօրվա թվերով նոր համակարգին ամբողջապես անցնելը շատ վտանգավոր է՝ խնդրելով հունվարի 1-ին պատրաստ լինել։

«Պարոն Գրիգորյան, խնդրում եմ միասին քննարկեք՝ ինչպես եք անում, որ այս թվերը կտրուկ սկսեն աճել», - եզրափակեց նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել