Պետք է հավասարակշռենք ու փորձենք բոլոր խութերը վերացնել. Մհեր Գրիգորյանը՝ հայ-ռուսական հարաբերությունների մասին
10:32 - 27 սեպտեմբերի, 2024

Պետք է հավասարակշռենք ու փորձենք բոլոր խութերը վերացնել. Մհեր Գրիգորյանը՝ հայ-ռուսական հարաբերությունների մասին

Հայ-ռուսական հարաբերություններում կան պրոբլեմներ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 27-ին, Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում նշեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով հայ-ռուսական հարաբերություններին վերաբերող հարցին:

«Ինչ խոսք կան պրոբլեմներ հարաբերություններում և ոչ միայն Ռուսաստանի հետ: Բայց կարծում եմ՝ մենք պետք է հավասարակշռենք ու փորձենք բոլոր խութերը վերացնել»,- ասաց նա:

Փոխվարչապետի խոսքով՝ աշխարհում իրավիճակը  բավականին բարդ է, տարածաշրջանում՝ առավել ևս:

«Ըստ այդմ, իհարկե, առաջանում են բազմաթիվ խնդիրներ, որոնց բացատրությունները լիարժեք տրված չեն, կարծում եմ` պետք է փորձել բացատրությունները հասկանալ ու ճիշտ որոշումներ  կայացնել»,- նշեց փոխվարչապետը՝ հավելելով, որ «ռադիկալիզմի կարիք չկա» այս համատեքստում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել