Ռուբիո. Միացյալ Նահանգները դեռ չի քննարկել Բրյուսելի հետ Ռուսաստանի դեմ եվրոպական պատժամիջոցների վերացման հարցը |shantnews.am|
10:06 - 11 մարտի, 2025

Ռուբիո. Միացյալ Նահանգները դեռ չի քննարկել Բրյուսելի հետ Ռուսաստանի դեմ եվրոպական պատժամիջոցների վերացման հարցը |shantnews.am|

shantnews.am: ԱՄՆ-ը դեռ չի քննարկել Ռուսաստանի նկատմամբ եվրոպական պատժամիջոցների վերացման հարցը։ Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

Սաուդյան Արաբիա թռիչքի ժամանակ լրագրողների հետ զրույցում նրան հարցրել են, թե արդյոք ԵՄ-ի հետ քննարկվել է Մոսկվայի դեմ համայնքի կողմից սահմանված սահմանափակումների թուլացումը։

«Մենք դեռ չենք հասել այդ փուլին: Ակնհայտ է, որ եվրոպացիներն ունեն իրենց պատժամիջոցների փաթեթը, և նրանք պետք է ինքնուրույն որոշում կայացնեն, թե ինչ են պատրաստ անել:

Ես հենց սկզբից ասել եմ, որ ի վերջո, այս պատերազմի ցանկացած վերջնական ավարտ պետք է ներգրավի եվրոպացիներին՝ նրանց սահմանած պատժամիջոցների պատճառով, և մենք շատ սերտ կապի մեջ ենք»,- ասել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը։

Նրա ճեպազրույցի սղագրությունը հրապարակել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել