Ընդլայնվել է մարդասիրական օգնությամբ ստացված «Մվասի» (բևացիզումաբ) դեղով բուժման ծրագիրը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
Քաղցկեղ ունեցող պացիենտներին այսուհետև նշված դեղը, ըստ բժշկական ցուցումների, անվճար կտրամադրվի նաև այն բժշկական կենտրոններում, որտեղ վերջիններս հաշվառված են և բուժում են ստանում` անկախ սոցիալական կամ հատուկ խմբերի ցանկում ընդգրկվածությունից:
Քիմիաթերապիայի ռեժիմի և «Մվասի (բևացիզումաբ) լուծույթ ներերակային 25մգ/մլ 16մլ» և «Մվասի (բևացիզումաբ) լուծույթ ներերակային 25մգ/մլ 4մլ» դեղերի նշանակումը կատարվում է բուժող բժշկի կողմից:
Պացիենտներին ծրագրում ընդգրկելու և համապատասխան բուժումը կազմակերպելու համար անհրաժեշտ է առաջնորդվել նախարարի հրամանով` սահմանված կարգով:
comment.count (0)