ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը և ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանին կանգառ են ունեցել Վերին Խոտանանը շրջանցող ճանապարհահատվածում
15:28 - 28 սեպտեմբերի, 2024

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը և ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանին կանգառ են ունեցել Վերին Խոտանանը շրջանցող ճանապարհահատվածում

Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը և ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանին կանգառ են ունեցել Վերին Խոտանանը շրջանցող ճանապարհահատվածում։ Այս մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։

Կապանից դեպի Տաթև տանող ճանապարհի ամենաբարդ համարվող այս հատվածի կառուցումը ունի կարևոր նշանակություն. այն կկրճատի ոլորանների թիվը` 16-ից հասցնելով 6-ի և կհեշտացնի ուղևորափոխադրումները, ավելի արագ ու հեշտ կկատարվեն բեռնափոխադրումները։

Նախատեսված է տեղադրել եռաշերտ ասֆալտբետոնե ծածկ։ Երկու շարք ասֆալտբետոնե ծածկն արդեն իսկ տեղադրվել է, պետք է տեղադրվի 3-րդ շերտը։

Կառուցապատման աշխատանքներն ընթացքի մեջ են:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել