Սյունիքում Գնել Սանոսյանը այցելել է Խոտ-Որոտան հիմնանորոգվող ճանապարհահատված
16:52 - 29 սեպտեմբերի, 2024

Սյունիքում Գնել Սանոսյանը այցելել է Խոտ-Որոտան հիմնանորոգվող ճանապարհահատված

Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի երկրորդ օրը ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, «Ճանապարհային դեպարտամենտ»հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Զոհրաբյանը, վերջինիս տեղակալ Սերժիկ Պետրոսյանը և պաշտոնատար այլ անձինք այցելել են Խոտ-Որոտան հիմնանորոգվող ճանապարհահատված: Այս մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։

Նախարարը եղել է ճանապարհի առավել բարդ հատվածներում, որտեղ արդեն իսկ գտնվել են նախագծային լուծումներ եւ ճանապարհի բարդ սողանքային հատվածներում ծավալվել է ակտիվ աշխատանքային գործընթաց ։

Հիմնանորոգվող ճանապարհից շուրջ 7կմ հատվածում արդեն տեղադրվել է երկշերտ ասֆալտբետոնե ծածկ:

Նախարարն այցելել է նաև Տաթև-Աղվանի ճանապարհահատված։

Շինարարության պատասխանատուների հետ քննարկվել են ընթացիկ և հետագա աշխատանքները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել