Վրաստանը ՌԴ-ին առաջարկել է քայլեր ձեռնարկել Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ հարաբերությունները բարելավելու համար |factor.am|
12:54 - 30 սեպտեմբերի, 2024

Վրաստանը ՌԴ-ին առաջարկել է քայլեր ձեռնարկել Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ հարաբերությունները բարելավելու համար |factor.am|

factor.am: Վրաստանի իշխանությունները ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ Աբխազիայի ու Հարավային Օսիայի հետ հարաբերությունները հարթելու հարցում օգնության պատրաստակամության մասին հայտարարությունից հետո Ռուսաստանին առաջարկել են անցնել կոնկրետ քայլերի։ Այս մասին հայտնել է «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն, փոխացնում է Գրուզիա օնլայնը։

«Ես կասեի, որ նման հայտարարությունից հետո լավ կլիներ անցնել գործուն քայլերի»,- ասել է նա։ Կալաձեն, մասնավորապես, առաջարկել է սկսել Աբխազիայից և Հարավային Օսիայից ռուս զինվորականների դուրսբերման պլանի մշակումը։

Նա նաև նշել է, որ Վրաստանը դրական է գնահատում Լավրովի հայտարարությունը Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ հարաբերությունների բարելավման հարցում Թբիլիսիին աջակցելու՝ Մոսկվայի պատրաստակամության մասին։

Լավրովը սեպտեմբերի 28-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի արդյունքներով տված մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ ՌԴ-ն պատրաստ է աջակցել Վրաստանի, Աբխազիայի ու Հարավային Օսիայի միջև խաղաղության ձեռքբերմանը, եթե կողմերը հետաքրքրություն դրսևորեն։ Նրա խոսքով՝ վրացական գործող իշխանություններն ազնվորեն են գնահատում անցյալը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել