Իրանի արտգործնախարարը մեկնել է Լիբանան |1lurer.am|
12:59 - 04 հոկտեմբերի, 2024

Իրանի արտգործնախարարը մեկնել է Լիբանան |1lurer.am|

1lurer.am: Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին մեկնել է Բեյրութ: Նա հանդիպումներ կունենա Լիբանանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

«Քիչ առաջ վայրէջք կատարեցինք Բեյրութի միջազգային օդանավակայանում: Մեր պատվիրակությունը՝ արտաքին գործերի նախարար Արաղչիի գլխավորությամբ, ինչպես նաև Մեջլիսի երկու պատգամավոր և Կարմիր մահիկի ընկերության ղեկավարը, կհանդիպեն Լիբանանի իշխանությունների ներկայացուցիչների հետ»,- հայտնել է Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղաին։

X-ի իր միկրոբլոգում նա տեղեկացրել է, որ Լիբանանին կփոխանցվի նաև 10 տոննա սննդամթերքի և դեղորայքի մարդասիրական օգնություն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել