azatutyun.am: «Հայաստանը պետք է ձեռնպահ մնա հակասական հայտարարություններից, սադրիչ քայլերից և գործնական քայլերով ապացուցի իր հարգանքը միջազգային իրավունքի նորմերի հանդեպ», - այսօր հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն՝ մեկնաբանելով Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության երեկ տարածած հայտարարությունը։
«Ցավալի է, որ Երևանը ստահոդ քարոզչական հայտարարություններ է տարածում՝ պնդելով, թե Ադրբեջանը ցանկանում է COP29 համաժողովն օգտագործել որպես ծխածածկույթ Հայաստանի դեմ հարձակման համար», - նշում է Հաջիզադեն։
Ադրբեջանական ԱԳՆ խոսնակը նաև կասկածի տակ է դնում Հայաստանի հավատարմությունը խաղաղության հաստատման օրակարգին։
«Հարձակողական սպառազինություններ ձեռք բերող և Սահմանադրությունում ու այլ իրավական ակտերում Ադրբեջանի դեմ տարածքային պահանջներ ունեցող Հայաստանի ԱԳՆ խոսնակի հայտարարությունները, թե Երևանը հակված է խաղաղության, զուտ մանիպուլյացիաներ են, որոնց նպատակը միջազգային հանրությանը մոլորեցնելն է», - պնդում է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
comment.count (0)