tert.am: Ղազախստանում ավարտվել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրների «Անխորտակելի եղբայրություն-2024» խաղաղապահ ուժերի զորավարժությունները։
Այս մասին հայտնել է Ղազախստանի պաշտպանության նախարարությունը՝ հավելելով, որ զորավարժությունների ընթացքում մշակվել է ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի կողմից խաղաղապահ գործողության նախապատրաստումն ու անցկացումը։
«Ղազախստանում ավարտվել են ՀԱՊԿ-ի խաղաղապահ ուժերի հետ հրամանատարաշտաբային զորավարժությունները։ Կոլեկտիվ խաղաղապահ ուժերը հաջողությամբ կատարել են իրենց հանձնարարված խնդիրները։ Զորավարժությունների ընթացքում մշակվել են խաղաղապահ գործողության նախապատրաստման և անցկացման հարցեր»,-նշված է Ղազախստանի ՊՆ հաղորդագրության մեջ։
Հաղորդվում է, որ զորավարժությունների ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել ՀԱՊԿ երկրների պաշտպանության և այլ գերատեսչությունների միջև գործողությունների համակարգմանը, ներգրավվել են նաև ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություններում վերապատրաստված հրահանգիչներ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հոկտեմբերի 1-ին Ղազախստանում սկսվել է «Անխորտակելի եղբայրություն-2024» խաղաղապահ ուժերի զորավարժությունների ակտիվ փուլը՝ Ալմաթիի մարզի «Բերեգ» ուսումնական զորավարժարանում:
Հրամանատարաշտաբային զորավարժություններին մասնակցել են Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի զորակազմերը։
comment.count (0)