armenpress.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա, որտեղ կմասնակցի ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին։ Ավելի ուշ Մոսկվա է ժամանել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, Յուրի Ուշակովը ծանուցել է, որ հոկտեմբերի 8-ին կայանալիք ԱՊՀ գագաթնաժողովից առաջ Վլադիմիր Պուտինը Կրեմլում առանձին երկկողմ հանդիպումներ կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
«Կքննարկվեն Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերը․ Ռուսաստանն այստեղ ակտիվ դրական դեր է խաղում»,- ասել է նա։
comment.count (0)