1lurer.am: Իրանի արգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ այսօր կմեկնի Սաուդյան Արաբիա և տարածաշրջանային այլ երկրներ՝ քննարկելու Մերձավոր Արևելքում ընթացող զարգացումները և փորձելու կասեցնել Իսրայելի գործողությունները Լիբանանում և Գազայի հատվածում։
«Մենք բազմիցս հայտարարել ենք, որ Իրանը չի ձգտում լարվածության աճի, թեև մենք չենք վախենում պատերազմից, և մեր զինված ուժերը պատրաստ են ցանկացած սցենարի և իրավիճակի։ Մենք սահմանել ենք բոլոր անհրաժեշտ նպատակները, և, իհարկե, ինչպես ընդգծել եմ, մեզ համար ընդունելի է հակամարտությունների դադարեցման և հրադադարի մասին համաձայնության հասնելու քաղաքականությունը»,- նշել է Արաղչին մեկնելուց առաջ:
comment.count (0)