ԵՆ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր ռեժիմը

 |factor.am|
17:03 - 08 հոկտեմբերի, 2024

ԵՆ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր ռեժիմը |factor.am|

factor.am: Եվրամիության խորհուրդը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների շրջանակը։ Նման միջոցները ձեռնարկվել են՝ ի պատասխան արտերկրում Ռուսաստանի ապակայունացնող գործողությունների, ինչպես նաև եվրոպական տարածքում ՌԴ-ի շարունակական հիբրիդային գործունեությանը, ասվում է կազմակերպության կայքում հրապարակված հայտարարության մեջ։

ԵՄ խորհուրդը նշում է, որ միությունն այժմ կկարողանա պայքարել Ռուսաստանի այնպիսի հիբրիդային սպառնալիքների դեմ, ինչպիսիք են ընտրական գործընթացների և ժողովրդավարական ինստիտուտների գործունեության քայքայումը, տնտեսական գործունեությանը, հանրային շահերի ծառայություններին կամ կարևոր ենթակառուցվածքներին սպառնալիքները և սաբոտաժները, արտերկրից ստացված տվյալների մանիպուլյացիան, վնասակար կիբերգործունեությունը, միգրացիոն հոսքերի ուղղությունը և այլ ապակայունացնող գործողություններ:

Փաստաթղթի համաձայն՝ նոր պատժամիջոցները հնարավորություն կտան պատասխանատվության ենթարկել ֆիզիկական և իրավաբանական անձանց, որոնք ներգրավված են Ռուսաստանի կառավարության նման գործունեության և քաղաքականության մեջ։ Շահագրգիռ անձանց ակտիվները կսառեցվեն, իսկ ԵՄ քաղաքացիներին և ընկերություններին կարգելվի նրանց ֆինանսավորում տրամադրել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել