ԵՄ-ն հայտարարել է Լիբանանին օգնություն հասցնելու համար «մարդասիրական օդային կամուրջի» գործարկման մասին
 |news.am|
19:31 - 09 հոկտեմբերի, 2024

ԵՄ-ն հայտարարել է Լիբանանին օգնություն հասցնելու համար «մարդասիրական օդային կամուրջի» գործարկման մասին |news.am|

news.am: Եվրամիությունը հայտարարել է, որ գործարկել է «մարդասիրական օդային կամուրջ»՝ Լիբանանին օգնություն հասցնելու նպատակով՝ երկրում կատաղի ռազմական գործողությունների պայմաններում:

Եվրահանձնաժողովը հայտնել է, որ երեք նախնական չվերթ է նախատեսել՝ Իտալիայից և Դուբայից մատակարարումներ հասցնելու համար հակամարտությունից տուժած երկիր, որոնցից առաջինը Բեյրութ կժամանի արդեն ուրբաթ:

«ԵՄ-ն աջակցում է Լիբանանի ճգնաժամից տուժած մարդկանց»,- գրել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը X սոցիալական ցանցի իր միկրոբլոգում։

«Վերմակներից մինչև կացարանների լրակազմեր և դեղամիջոցներ: Ավելի շատ օգնություն կլինի»,- հավելել է նա:

Անցյալ շաբաթ ԵՄ-ն հայտարարել էր, որ ի պատասխան շարունակվող բռնությունների 30 միլիոն եվրոյով ավելացնում է Լիբանանում մարդասիրական օգնության ծախսերը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել