ԵՄ աջակցությամբ անձնական տվյալների պաշտպանությունը Հայաստանում կբարձրանա նոր մակարդակի. ԱՆ
14:32 - 10 հոկտեմբերի, 2024

ԵՄ աջակցությամբ անձնական տվյալների պաշտպանությունը Հայաստանում կբարձրանա նոր մակարդակի. ԱՆ

Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչներին՝ քննարկելու Հայաստանում անձնական տվյալների պաշտպանության հիմնահարցերը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Գրիգոր Ներսիսյանը, ԵՄ պատվիրակության համագործակցության ղեկավար Ֆրենկ Հեսսը, Միջազգային օգնության ու համագործակցության պատասխանատու Իրինա Մովսեսյանը և ԵՄ փորձագետ Փիլիպոս Միթլթոնը, որն այս օրերին Երևանում է՝ Հայաստանում անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ վերլուծություն իրականացնելու նպատակով։

Եվրոպական Միության աջակցությամբ իրականացվող այս ծրագրի շրջանակում ԵՄ փորձագետը գործուղվել է Հայաստան՝ ուսումնասիրելու մեր երկրում անձնական տվյալների պաշտպանության առկա վիճակը, ազգային իրավական և ինստիտուցիոնալ շրջանակը, որի արդյունքում զեկույց կպատրաստի՝ ներկայացնելով համապատասխան առաջարկություններ ու դիտողություններ՝ ոլորտի զարգացմանն աջակցելու նպատակով։

Կարեն Կարապետյանը բարձր է գնահատել ԵՄ ջանքերը՝ Հայաստանում անձնական տվյալների պաշտպանության իրավունքի զարգացման գործում՝ հույս հայտնելով, որ ծրագրի իրականացումը կնպաստի համապատասխան իրավական դաշտի բարելավմանը ու անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմնի՝ Անձնական տվյալների պաշտպանության գործակալության զարգացմանը։

 ԵՄ փորձագետն առաջիկա օրերին կաշխատի Գործակալության մասնագետների հետ, կհանդիպի պետական մի շարք կառույցների ներկայացուցիչներին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել