Պուտինը վերացրել է Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմը
 |factor.am|
17:40 - 10 հոկտեմբերի, 2024

Պուտինը վերացրել է Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմը |factor.am|

factor.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմի պայմանները Վրաստանի բոլոր քաղաքացիների համար, գրում է ՏԱՍՍ-ը։ 

Հրամանագրի նոր տարբերակն այլևս չի պարունակում բացառություններ, որոնց համար նախկինում վիզա էր պահանջվում։ 2000 թվականին Վրաստանի քաղաքացիների համար սահմանված մուտքի արտոնագրային ռեժիմը վերացնելու մասին հրամանագիրը հրապարակվել է 2023 թվականի մայիսին։

Փաստաթղթի նախորդ տարբերակը, սակայն, պահպանում էր վիզայի պահանջը նրանց համար, որոնք մուտք են գործում ՌԴ «աշխատանքային գործունեություն իրականացնելու նպատակով կամ ավելի քան 90 օր ժամկետով Ռուսաստանի Դաշնությունում ժամանակավոր գտնվելու համար, այդ թվում՝ կրթություն ստանալու նպատակով»։

Նոր փաստաթուղթն ընդլայնում է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի բոլոր քաղաքացիների համար՝ առանց որևէ կատերգորիայի համար բացառության։ Վրաստանի կողմից ռուսաստանցիների համար վիզային ռեժիմը չեղարկվել էր 2012 թվականին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել