ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանը հրավիրվել է Դատախազություն
12:49 - 11 հոկտեմբերի, 2024

ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանը հրավիրվել է Դատախազություն

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Արտակ Դավթյանը հրավիրվել է Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչություն. նրան պատկանող գույքի առնչությամբ ուսումնասիրություն է իրականացվել։ Այս մասին տեղեկանում ենք «Ազդարար» պաշտոնական հայտարարությունների կայքից։

Ըստ ծանուցման՝ Դավթյանը պետք է ներկայանա դատախազություն, ծանոթանա ուսումնասիրության հետ և դիրքորոշում հայտնի հոկտեմբերի 18-ին ժամը 15:30-ին, իսկ նշված օրը և ժամին ներկայանալու անհնարինության դեպքում, այլ օրը և ժամը համաձայնեցնել։

Հիշեցնենք՝ ՀՀ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը 2022 թվականի հունվարից ամբաստանյալի աթոռին է։

Նրան մեղադրանք է առաջադրվել «Անորակ հրթիռներ» անունը ստացած քրեական գործով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով` պետի (հրամանատարի) կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը, իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը, ինչպես նաև իշխանության անգործությունը, եթե այդ արարքները կատարվել են շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, և եթե դրանք նյութական ծանր հետևանքներ են առաջացրել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել