Նիկոլ Փաշինյանը ոչ մրցութային կարգով Ապարանում մասնակցել է «Մարզային գավաթ» լեռնային հեծանվասպորտի մրցաշարի
20:00 - 13 հոկտեմբերի, 2024

Նիկոլ Փաշինյանը ոչ մրցութային կարգով Ապարանում մասնակցել է «Մարզային գավաթ» լեռնային հեծանվասպորտի մրցաշարի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչ մրցութային կարգով Ապարանում մասնակցել է «Մարզային գավաթ» լեռնային հեծանվասպորտի 11-րդ մրցաշարին, այնուհետև մասնակցել մրցաշարի պարգևատրման արարողությանը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

Մրցաշարի հաղթողները ստացել են դրամական պարգևներ, մրցանակային ֆոնդը կազմել է 1.500.000 դրամ: Մրցուղին եղել է շուրջ 40 կմ:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել ստեղծված մթնոլորտի համար և շնորհավորել ինչպես հաղթողներին, այնպես էլ մրցանակային տեղեր չզբաղեցրած հեծանվորդներին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել