Առանց մաքսավճարի էլեկտրական մեքենաների ներմուծման քվոտան սպառվել է․ ՊԵԿ
10:11 - 17 հոկտեմբերի, 2024

Առանց մաքսավճարի էլեկտրական մեքենաների ներմուծման քվոտան սպառվել է․ ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ էլեկտրական շարժիչով տրասնպորտային միջոցների 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի շրջանակում ներմուծման սակագնային քվոտան հոկտեմբերի 16-ին սպառվել է։

Այս տարվա համար նախապես սահմանված 7 400 հատ քվոտայի սպառված լինելու պայմաններում` ՀՀ կառավարության հոկտեմբերի 10-ի որոշմամբ ներմուծման սակագնային քվոտան ավելացվել էր ևս 600-ով, որից հետո հոկտեմբերի 11-ից մինչև 16-ը ընկած ժամանակահատվածում արտոնությամբ ձևակերպվել է 600 էլեկտրական մեքենա:

«2025-ի համար էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների համար ևս սահմանված է 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափ՝ 8000 տրանսպորտային միջոցների համար: 2025-ի քվոտայից օգտվելու համար անհրաժեշտ կլինի ՀՀ ներմուծված տրասնպորտային միջոցի համար մաքսային հայտարարագիրը կամ մաքսային մուտքի օրդերը ներկայացնել և գրանցել 2025-ի հունվարի 1-ից սկսած»,- հայտնում է ՊԵԿ-ը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել