ԱՄՆ մաքսային և սահմանապահ թիմը դեռևս չի ժամանել Հայաստան |armenpress.am|
18:49 - 27 փետրվարի, 2025

ԱՄՆ մաքսային և սահմանապահ թիմը դեռևս չի ժամանել Հայաստան |armenpress.am|

armenpress.am: Հայաստան ԱՄՆ մաքսային և սահմանապահ թիմի նախատեսվող այցը տեղի չի ունեցել։ Այս մասին «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան հայտնել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը։

«Տեղեկացնում ենք, որ ԱՄՆ մաքսային և սահմանապահ թիմի՝ Հայաստան նախատեսվող այցը տեղի չի ունեցել»,- նշել է նա։

ՊԵԿ-ը նախատեսված այցի վերաբերյալ այլ մանրամասներ չի հայտնել՝ թիմի դեռևս Հայաստան չժամանելով պայմանավորված։

2025 թվականի հունվարի 14-ին Վաշինգտոնում կայացած Հայաստանի և ԱՄՆ–ի միջև ռազմավարական գործընկերության կանոնադրության ստորագրման արարողության ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել էր, որ առաջիկա շաբաթներին ամերիկյան մաքսային և սահմանապահ թիմը կուղևորվի Հայաստան՝ աջակցելու սահմանային անվտանգության կարողությունների զարգացմանը։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել