1lurer.am: Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին Բեռլինում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ երեք եվրոպական երկրների ղեկավարների հանդիպմանն իր բացակայությունը բացատրել է Մերձավոր Արևելք նախատեսված հրատապ այցով։ Այդ մասին նա հայտարարել է հինգշաբթի՝ հոկտեմբերի 17-ին, Եվրամիության գագաթնաժողովին մասնակցելու համար Բրյուսել կատարած այցի ժամանակ։ «Ես ոչ մի դեպքում չեմ կարողանա ներկա լինել»,- ասել է Մելոնին՝ հավելելով, որ հաջորդ օրը ինքը լինելու է Լիբանանում։
«Միգուցե ավելի օգտակար է խոսել տարածաշրջանի խաղացողների հետ, քան դա անել իրար հետ: Այդ իսկ պատճառով այս ուղևորությունն այժմ իմ առաջնահերթությունն է»,- հավելել է Իտալիայի վարչապետը: Հայտարարությունը «վրդովմունք է առաջացրել Հռոմում»՝ նշել է dpa գործակալությունը։ Ներկայումս Իտալիան նախագահում է Մեծ Յոթնյակում (G7):
comment.count (0)