armenpress.am: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Ստամբուլում հանդիպել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի անդամների հետ և քննարկել Գազայում հրադադարի վերաբերյալ բանակցությունների շուրջ վերջին իրավիճակը։ Այս մասին հայտնում է թուրքական արտաքին քաղաքական գերատեսչությունը:
Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել է հրադադարի շուրջ համաձայնության հասնելու բանակցությունների վերջին արդյունքները որոնք թույլ կտան փոխանակել պատանդներին և բանտարկյալներին:
comment.count (0)