ՀԱՄԱՍ

Իսրայելը տասնյակ հազարավոր պահեստազորայինների է զորակոչում «Համաս»-ի դեմ գործողություններն ընդլայնելու համար |azatutyun.am|

Իսրայելը տասնյակ հազարավոր պահեստազորայինների է զորակոչում «Համաս»-ի դեմ գործողություններն ընդլայնելու համար |azatutyun.am|

azatutyun.am: Իսրայելը հայտարարել է տասնյակ հազարավոր պահեստազորայինների զորակոչի մեկնարկի մասին՝ Գազայի հատվածում պաղեստինյան «Համաս» խմբավորման դեմ գործողությունները «ամրապնդելու և ընդլայնելու» համար: Իսրայելի Պաշտպանության բանակը շեշտել է, որ մտադիր է սաստկացնել ճնշումը Գազայի հատվածից պատանդներին վերադարձնելու համար և զինյալներին ոչնչացնելու գործողությունները։ Իսրայելցի զինվորականները նշել են, որ բանակը գործելու է նոր տարածքներում՝ ոչնչացնելու Արեւմուտքի կողմից ահաբեկչական կառույց ճանաչված «Համաս»-ի բոլոր ենթակառուցվածքները՝ թե՛ գետնի տակ, թե՛ գետնի վրա: Նոր հրադարար հաստատելու և 59 իսրայելցի պատանդներին ազատ արձակելու հարցով միջազգային միջնորդների մասնակցությամբ բանակցություններում Իսրայելն ու պաղեստինյան խմբավորումը համաձայնության չեն հասել։ Հրադադարի շուրջ նախորդ պայմանավորվածությունը խախտվել է շաբաթներ անց՝ մարտի 18-ին, երբ Իսրայելը վերսկսել է ռազմական գործողությունները նորանոր տարածքներ գրավելով Գազայի հատվածում:
09:24 - 06 մայիսի, 2025
Իսրայելի կառավարությունը կողմ է քվեարկել  հրադադարին Գազայի հատվածում |news.am|

Իսրայելի կառավարությունը կողմ է քվեարկել հրադադարին Գազայի հատվածում |news.am|

news.am: Իսրայելի կառավարությունը հավանություն է տվել պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման հետ զինադադարի համաձայնագրին այն բանից հետո, երբ ուրբաթ օրը անվտանգության կաբինետն աջակցություն է հայտնել այդ գործարքին։ Այս մասին հայտնել է Times of Israel-ը։ Իսրայելի վարչապետի գրասենյակը հայտարարություն է տարածել՝ հաստատելով, որ կառավարությունը հավանություն է տվել համաձայնագրին։ Ըստ իսրայելական լրատվամիջոցների՝ կողմ է քվեարկել 24, դեմ՝ ութ նախարար։ Հայտարարությունում նշվել է նաև, որ գործարքն ուժի մեջ կմտնի կիրակի օրը, երբ ազատ արձակվեն իսրայելցի առաջին երեք պատանդները: Գործարքի առաջին՝ 42-օրյա փուլում պետք է ազատ արձակվի 33 պատանդ։ Այժմ, երբ Իսրայելի կառավարությունը հավանություն է տվել գործարքին, ընդդիմադիրները կարող են դիմել արդարադատության բարձր դատարան՝ ընդդեմ պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակման: Նշվում է, որ դատարանը դժվար թե միջամտի:
10:46 - 18 հունվարի, 2025
ՀԱՄԱՍ-ը համաձայնություն է տվել Գազայի հատվածում հրադադարի հաստատմանն ու գերիների փոխանակմանը |armenpress.am|

ՀԱՄԱՍ-ը համաձայնություն է տվել Գազայի հատվածում հրադադարի հաստատմանն ու գերիների փոխանակմանը |armenpress.am|

armenpress.am: Պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման պատվիրակությունը միջնորդներին համաձայնություն է տվել համաձայնագիր կնքել Գազայի հատվածում հրադադարի և գերիների փոխանակման վերաբերյալ։ Այս մասին հայտնել է Al Jazeera հեռուստաալիքը՝ հղում կատարելով շարժման հայտարարությանը։ «Շարժման պատվիրակությունը միջնորդներին է փոխանցել շարժման համաձայնությունը՝ հրադադարի և գերիների փոխանակման մասին համաձայնագրի վերաբերյալ»,- նշված է ՀԱՄԱՍ-ի հայտարարության մեջ։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժումը Գազայի հատվածում հրադադարի շուրջ համաձայնագրի առաջին փուլում ազատ կարձակի 33 պատանդի, եթե այդ համաձայնագիրը հաստատվի Իսրայելի և շարժման կողմից։ 2023 թ. հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակման հետևանքով Իսրայելում զոհվել է 1200 մարդ, գերեվարվել՝ 251 մարդ, որոնց մի մասը վերադարձվել է 2023 թ. նոյեմբերին հաստատված մեկշաբաթյա հրադադարի ընթացքում։ Դրա դիմաց Իսրայելը ՀԱՄԱՍ-ին է վերադարձրել 240 պաղեստինցի բանտարկյալի։ Իսրայելի պատասխան ռազմական գործողությունների հետևանքով Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 46 600-ի։  
22:46 - 15 հունվարի, 2025
Իսրայելի ԱԳ նախարարը Էրդողանին Հայոց ցեղասպանության մասին է հիշեցրել

Իսրայելի ԱԳ նախարարը Էրդողանին Հայոց ցեղասպանության մասին է հիշեցրել

Իսրայելի ԱԳ նախարար Իսրայել Կացը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հիշեցրել է Հայոց ցեղասպանության մասին՝ ի պատասխան վերջինիս հայտարարության։ Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահը հայտարարել էր, որ Հաագայի դատարան է փոխանցել Իսրայելին ցեղասպանության մեջ մեղադրող նյութեր։ Իսրայել Կացը նշում է, որ Թուրքիայի նախագահն այժմ պարծենում է նրանով, որ անհիմն պնդումներով թիրախավորում է Իսրայելը՝ իր անցյալում ունենալով Հայոց ցեղասպանությունը։ «Մենք հիշում ենք հայերին ու քրդերին։ Ձեր պատմությունը ինքնին խոսում է։ Ձեր բարբարոս դաշնակիցների դեմ Իսրայելը կանգնած է պաշտպանվելու, ոչ թե կործանելու»,- X-ի իր էջում գրել է Կացը։ Էրդողանն ավելի վաղ ասել էր, թե իրենց ներկայացրած փաստաթղթերը (ցեղասպանության ապացույցները) օգտակար են Հաագայի համար․ «Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն թաքնվելու տեղ չունի, և պաշտպանություն չկա Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ սկսված գործողության համար»։
11:53 - 13 հունվարի, 2024
ՌԴ ԱԻՆ-ը Եգիպտոս է տեղափոխել Գազայի բնակչության համար նախատեսված մարդասիրական օգնության 6-րդ խմբաքանակը
 |armenpress.am|

ՌԴ ԱԻՆ-ը Եգիպտոս է տեղափոխել Գազայի բնակչության համար նախատեսված մարդասիրական օգնության 6-րդ խմբաքանակը |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության հատուկ ինքնաթիռը Եգիպտոս է տեղափոխել Գազայի հատվածի բնակչության համար նախատեսված մարդասիրական օգնության հերթական բեռը: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով նախարարության մամուլի ծառայությունը: Հաղորդագրության մեջ նշվում է, որ ընդհանուր առմամբ ռուսական կողմից փոխանցվել է ավելի քան 190 տոննա մարդասիրական օգնություն: Բեռները ներառում են ներքնակներ, բարձեր, անձնական խնամքի միջոցներ, սնունդ՝ ներառյալ մանկական: Գերատեսչությունում հավելել են, որ բեռը կփոխանցվի Կարմիր մահիկի եգիպտական ընկերության ներկայացուցիչներին: Նրանք Ռուսական օգնություն կհասցնեն Գազայի խաղաղ բնակչությանը: Սա Գազայի հատվածի բնակչության համար մարդասիրական օգնության արդեն վեցերորդ խմբաքանակն է:
14:58 - 18 նոյեմբերի, 2023