Պուտինն ու Աբասը Կազանում կքննարկեն Գազայի ճգնաժամին վերջ տալու միջոցառումները |shantnews.am|
20:52 - 21 հոկտեմբերի, 2024

Պուտինն ու Աբասը Կազանում կքննարկեն Գազայի ճգնաժամին վերջ տալու միջոցառումները |shantnews.am|

shantnews.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասը Կազանում մտքեր կփոխանակեն Գազայի հատվածում արյունահեղության արագ դադարեցմանն ուղղված միջոցառումների շուրջ։ Այս մասին ասվում է BRICS-ի գագաթնաժողովի համար նախապատրաստված ՌԴ պետության ղեկավարի մամուլի ծառայության նյութերում։

«Ակնկալվում է մտքերի փոխանակում Գազայի հատվածում արյունահեղության արագ դադարեցման և մերձավորարևելյան կարգավորման խաղաղ գործընթացի վերսկսման հնարավոր միջոցների շուրջ»,-նշում է մամուլի ծառայությունը։

Մերձավորարևելյան կարգավորման հարցում Ռուսաստանի դիրքորոշումը նախատեսում է քաղաքական և դիվանագիտական ​​լուծում, որի շրջանակներում պետք է ստեղծվի անկախ Պաղեստին պետություն՝ Իսրայելի հետ խաղաղ և անվտանգ գոյակցող։ Կրեմլը, միաժամանակ, նշել է, որ Ռուսաստանը պարբերաբար մարդասիրական օգնություն է ցուցաբերում տուժած բնակիչներին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել