Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սերենադ Մուհամեդ Սոլիման Գամիլին։
Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։
Քննարկվել են տնտեսության ոլորտում հայ-եգիպտական համագործակցության զարգացմանը, գործարար կապերի ամրապնդմանը, ներդրումային ծրագրերի իրականացմանը, փոխադարձ առևտրի ակտիվացմանը, ապրանքաշրջանառության ծավալների ավելացմանը վերաբերող հարցեր, ինչպես նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների, գործարար համաժողովի կազմակերպման հնարավորությունները։
Նախարարը ներկայացրել է Հայաստանի ներդրումային միջավայրը, ներդրումային հնարավորությունները և անդրադարձել այն ոլորտներին, որոնք կարող են հետաքրքրել եգիպտացի գործարարներին։
«Մենք կարևորում ենք Հայաստանի և Եգիպտոսի միջև համատեղ ներդրումային նախաձեռնությունների իրականացումը։ Երկու երկրների ներդրումային ծրագրերի վերաբերյալ տեղեկատվություն փոխանակելով՝ մենք կարող ենք բացահայտել համագործակցության առավել հեռանկարային ոլորտները, ինչպիսիք են տեխնոլոգիաները, գյուղատնտեսությունը, վերականգնվող էներգիան, թեթև արդյունաբերությունը և տեքստիլը», - նշել է Գևորգ Պապոյանը։
Նախարարը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի հնարավոր տնտեսական առավելություններն ու կարևորությունը Հարավային Կովկասում կայուն և տևական խաղաղություն հաստատելու գործում։
comment.count (0)