Կազանում մեկնարկել են ՌԴ և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Էրդողանի բանակցությունները։
Հանդիպման սկզբում ՌԴ նախագահը ցավակցել է Թուրքիայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ։
ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին մասնակցելու համար Կազան է մեկնելու նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
ԲՐԻԿՍ ասոցիացիան ստեղծվել է 2006 թվականին Բրազիլիայի, Ռուսաստանի, Հնդկաստանի և Չինաստանի կողմից, իսկ Հարավային Աֆրիկան միացել է 2011 թվականին:
2024 թվականի հունվարից Եգիպտոսը, Իրանը, ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան և Եթովպիան դարձել են խմբի լիիրավ անդամ։
Կազանի գագաթնաժողովը դարձել է Ռուսաստանում համաշխարհային առաջնորդների ամենամեծ հանդիպումներից մեկը։
comment.count (0)