Ռուսաստանի և Իրանի նախագահները քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում
 |1lurer.am|
20:15 - 23 հոկտեմբերի, 2024

Ռուսաստանի և Իրանի նախագահները քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում |1lurer.am|

1lurer.am: Թաթարստանի մայրաքաղաքում BRICS-ի 16-րդ գագաթնաժողովի շրջանակում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բանակցություններ է վարել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Զրույցի սկզբում Վլադիմիր Պուտինը նշել է, որ Իրանի մուտքը BRICS, ինչպես նաև ՇՀԿ-ին և ԵԱՏՄ-ի հետ  ազատ առևտրի գոտու ստեղծումը լրացուցիչ հնարավորություններ են բացում Մոսկվայի և Թեհրանի միջև փոխգործակցության համար։ Նա նաև վստահություն է հայտնել, որ շուտով երկու երկրների միջև կստորագրվի համապարփակ ռազմավարական գործընկերության մասին միջպետական ​​մեծ պայմանագիր։

Իրանի ղեկավար Մասուդ Փեզեշքիանն էլ իր խոսքում նշել է ռուս-իրանական հարաբերությունների զարգացումը տնտեսական, քաղաքական և մշակութային ոլորտներում, ինչպես նաև ընդգծել է BRICS-ի շրջանակում համապարփակ և կառուցողական փոխգործակցության կուրսը շարունակելու անհրաժեշտությունը։ Ըստ Փեզեշքիանի, դա օգնում է հաղթահարել պատժամիջոցների ճնշման բացասական հետևանքները։

Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագրի ստորագրման ժամկետը, նրա խոսքով, շուտով կորոշվի։

Կողմերը քննարկել են նաև իրադրությունը Լիբանանում, Սիրիայում և Հարավային Կովկասում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել