ԲՐԻԿՍ–ը փակ ձևաչափ չէ, այն բաց է բոլոր նրանց համար, ովքեր այդ արժեքների կողմնակիցներն են․ Պուտինն ամփոփում է Կազանի գագաթնաժողովը
 |tert.am|
21:50 - 24 հոկտեմբերի, 2024

ԲՐԻԿՍ–ը փակ ձևաչափ չէ, այն բաց է բոլոր նրանց համար, ովքեր այդ արժեքների կողմնակիցներն են․ Պուտինն ամփոփում է Կազանի գագաթնաժողովը |tert.am|

tert.am: ԲՐԻԿՍ գագաթնաժողովին մասնակցել են 35 պետության և 6 միջազգային կազմակերպության պատվիրակություններ։ Այս  մասին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն  Կազանում կայացած գագաթնաժողովից հետո՝ ամփոփիչ մամուլի ասուլիսի ընթացքում։

«Ռուսաստանը հնարավոր ամեն բան արեց, որպեսզի ԲՐԻԿՍ–ի նոր անդամները ներդաշնակորեն ինտեգրվեն ընտանիքին, և դա ստացվեց։

ԲՐԻԿՍ-ի երկրներն արձանագրեցին ավելի ժողովրդավարական և բազմաբևեռ աշխարհակարգի կառուցման հանձնառությունը։

ԲՐԻԿՍ–ը փակ ձևաչափ չէ, այն բաց է բոլոր նրանց համար, ովքեր այդ արժեքների կողմնակիցներն են:

ԲՐԻԿՍ պետությունները նպատակ ունեն խորացնել գործընկերությունը ֆինանսական ոլորտում և զբաղվել արտաքին ռիսկերից անկախ փոխհաշվարկների մեխանիզմների ստեղծմամբ»,- ասել է նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել