Պուտինն ու Փաշինյանը ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովում շփման հնարավորություններ կունենան. ՌԴ դեսպան
 |tert.am|
11:47 - 19 հոկտեմբերի, 2024

Պուտինն ու Փաշինյանը ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովում շփման հնարավորություններ կունենան. ՌԴ դեսպան |tert.am|

tert.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հնարավորություն կունենան շփվելու Կազանում կայանալիք ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի շրջանակներում, Ռիա Նովոստի-ին ասել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

Նրա խոսքով՝ Փաշինյանի կողմից Կազանում միության 16-րդ գագաթնաժողովի շրջանակներում կայանալիք ԲՐԻԿՍ+ ձևաչափի միջոցառումներին մասնակցելու Պուտինի անձնական հրավերի ընդունումն ինքնին Ռուսաստանի և Հայաստանի միջև ամենաբարձր մակարդակով սերտ շփումների արտացոլումն է։

«Կարծում եմ, որ մեր ղեկավարները շփման հնարավորություններ կունենան, բայց թե ինչ ձևաչափով և ինչ օրակարգով կախված կլինի այս միջազգային ֆորումի ծրագրից, որը կլինի շատ ինտենսիվ»,- նշել է Կոպիրկինը:

Նա շեշտել է նաև, որ ռուսական կողմը կարող է օգնել Երևանին, եթե ասոցիացիայի հետ երկխոսություն սկսելու որոշում հասունանա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել