Վրաստանում ընթանում են խորհրդարանական ընտրություններ
 |1tv.ge|
10:29 - 26 հոկտեմբերի, 2024

Վրաստանում ընթանում են խորհրդարանական ընտրություններ |1tv.ge|

1tv.ge: Վրաստանում մեկնարկվում են խորհրդարանական ընտրությունները: Հոկտեմբերի 26-ի ընտրություններին ընտրողների ընդհանուր թիվը 3 508 294 է։ Հոկտեմբերի 26-ի ընտրություններին գրանցված է 18 ընտրական սուբյեկտ:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ էլեկտրոնային տեխնոլոգիաների կիրառմամբ ընտրություններին կարող են մասնակցել 3 113 747 ընտրող։

Վրաստանում խորհրդարանական ընտրություններն առաջին անգամ են անցկացվում էլեկտրոնային տեխնոլոգիաների կիրառմամբ։ Այս կերպ ընտրողները կքվեարկեն ընտրատեղամասերի ավելի քան 90 տոկոսում։ Ավանդական եղանակով ընտրությունները կանցկացվեն երկրի ողջ տարածքում բացված ընտրատեղամասերի մոտավորապես 10%-ում, որտեղ գրանցված ընտրողների թիվը 300-ից պակաս է։

Բացի Վրաստանից, արտերկրի ընտրատեղամասերում ընտրողների թիվը 95 910 է։ 67 ընտրատեղամաս կաշխատի 42 տարբեր նահանգների 53 քաղաքներում։

Համամասնական ընտրակարգով ընտրված 150 տեղանոց խորհրդարանը կհամալրեն այն կուսակցությունները, որոնք կհաղթահարեն 5 տոկոս ընտրաշեմը։

Լուսանկարում՝ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին քվեարկում է/ Հերմինե Վիրաբյան/ OC Media:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել