Այս ընտրությունները համարժեք են հանրաքվեի. հանուն ինչի են քվեարկել Վրաստանի վարչապետն ու նախագահը |armtimes.com|
12:17 - 26 հոկտեմբերի, 2024

Այս ընտրությունները համարժեք են հանրաքվեի. հանուն ինչի են քվեարկել Վրաստանի վարչապետն ու նախագահը |armtimes.com|

armtimes.com: Վրաստանում Իրենց քվեարկությունն արդեն կատարել են Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին և խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։ Կոբախիձեն քվեարկել է Թբիլիսիի արեւմուտքում գտնվող ընտրատեղամասերից մեկում։

«Մենք պետք է հիշեցենք, որ այս ընտրությունները համարժեք են հանրաքվեի: Ես կոչ եմ անում բոլոր կողմերին ճանաչել ընտրությունների արդյունքները, որոնք կհրապարակի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը»,- ասել է Կոբախիձեն:

Զուրաբիշվիլին իր հերթին շնորհավորել է Վրաստանի ժողովրդին օրվա կապակցությամբ՝ այն անվանելով երջանիկ։

«Ես քվեարկել եմ նոր Վրաստանի օգտին: Այն Վրաստանի օգտին, որի համար եկել եմ այս երկիր 22 տարի առաջ: Այս գիշեր մենք հաղթող ենք լինելու, ոչ ոք չի պարտվելու, քանի որ Վրաստանը հաղթելու է»,- լրագրողներին ասել է նախագահը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել