«Վրացական երազանք» կուսակցությունը առաջատար է 52,99 տոկոսով ընդդեմ ընդդիմադիր կուսակցությունների ընդհանուր 38,4 տոկոսի
23:20 - 26 հոկտեմբերի, 2024

«Վրացական երազանք» կուսակցությունը առաջատար է 52,99 տոկոսով ընդդեմ ընդդիմադիր կուսակցությունների ընդհանուր 38,4 տոկոսի

Վրաստանի ԿԸՀ-ի հրապարակած նախնական արդյունքներով «Վրացական երազանք» կուսակցությունը առաջատար է 52,99 տոկոսով՝ ընդդեմ ընդդիմադիր կուսակցությունների ընդհանուր 38,4 տոկոսի, որոնք հաղթահարել են 5 տոկոս ընտրական շեմը: Այս մասին հայտնում է Civil Georgia լրատվամիջոցը։

Նախնական արդյունքները հիմնված են 2206 տեղամասերի վրա, որը կազմում է էլեկտրոնային եղանակով քվեարկած տեղամասերի 97%-ը (բոլոր տեղամասերի 90%-ը)։

Արդյունքները կարող են փոխվել, քանի որ ԿԸՀ-ն պատրաստվում է հավաքել էլեկտրոնային տեղամասերի մնացած 3%-ը, ինչպես նաև ընտրողների ավելի քան այն 10%-ի ձայները, որոնք իրավունք ունեին քվեարկելու արտասահմանում և Վրաստանի հեռավոր և լեռնային շրջաններում՝ ավանդական քվեարկության ձևաչափով:

Ակնկալվում է, որ վերջնական պաշտոնական արդյունքները հասանելի կլինեն հոկտեմբերի 27-ի առավոտյան։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել