Վրաստանում ընթացող ընտրություններում արձանագրվել են մի շարք խախտումներ
 |civilnet.am|
19:27 - 26 հոկտեմբերի, 2024

Վրաստանում ընթացող ընտրություններում արձանագրվել են մի շարք խախտումներ |civilnet.am|

civilnet.am: Վրաստանում հոկտեմբերի 26-ին ընթացող խորհրդարանական ընտրություններում արձանագրվել են մի շարք ընտրախախտումներ, որոնք LIVE թարմացումներով ներկայացնում է OC Media-ն։ Ստորև ներկայացված են հիմնական խախտումները։

Վրացի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի հաղորդումը

Վրացի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան (ՎԵԻԱ) հաղորդել է խախտումների մասին, որոնք ենթադրաբար հայտնաբերվել են մինչև ժամը 15:00-ն։ Ըստ նրանց դիտորդի՝ «[քվեարկած լինելը ցույց տվող] թանաքով նշված անձինք միկրոավտոբուսով տեղափոխվել են Բաթումիի 34-րդ ընտրատեղամաս»։

«Մտիս Ամբեբի»-ի խմբագիր Գելա Մտիվլիշվիլին հաղորդում է, որ հարձակման է ենթարկվել Արևելյան Վրաստանում

Առցանց լրատվական կայք Մտիս Ամբեբի-ի խմբագիր Գելա Մտիվլիշվիլին Ֆեյսբուքում գրառում է արել, որ իր վրա հարձակվել են Վրաստանում արևելքում, երբ նա աշխատում էր որպես դիտորդ։

«Մեզ վրա հարձակվեցին ենթադրյալ տեղամասային դիտորդները, երբ մենք պահանջեցինք, որ նրանք և Վրացական երազանքի համակարգողները հեռանան մուտքից և հարակից տարածքից»,- ասել է նա։

«Նրանք խլեցին մեր հեռախոսը, որպեսզի չկարողանանք նկարահանել առաջին միջադեպը։ Նույնիսկ հեռախոսը վերադարձնելուց հետո նրանք խանգարում էին մեզ նկարահանել, ծեծեցին մեզ, թքեցին մեզ վրա և հայհոյեցին։ Դրանից առաջ Ախմետայի 1-ին շրջանում մենք ականատես եղանք, թե ինչպես Վրացական երազանքի համակարգողը փող տվեց ընտրողներից մեկին՝ ասելով, որ պարտքը մարել է։ Մենք զանգահարեցինք 112, պատասխան չեղավ»,- գրել է նա։

Ադրբեջանցի պատգամավորը պնդում է, որ խախտումներ չկան, մինչ նրա հետևում խախտում է տեղի ունենում

Արզու Նաղիևը՝ Ադրբեջանի խորհրդարանի դիտորդական առաքելությունը ղեկավարող պատգամավորը, հարցազրույց է տվել՝ պնդելով, որ Վրաստանի ընտրություններում խախտումներ չեն տեղի ունենում, մինչդեռ նրա հետևում ընտրողը լուսանկարում էր իր քվեաթերթիկը։ Քվեախցիկում լուսանկարահանումն արգելված է՝ ընտրողների գաղտնիությունը պահպանելու և նրանց վրա ճնշումը կանխելու նպատակով։

Հաղորդվում է Թբիլիսիում ընդդիմության ընտրողների դեմ խմբակային հարձակումների մասին

Ըստ Մթավարի ՀԸ-ի՝ մոտ 30 հոգի հարձակվել են ընդդիմության ընտրողներիի, լրագրողների և անցորդներին վրա Իսանիի թիվ 99 դպրոցի մոտ, որտեղ մի քանի ընտրատեղամաս կա։ Ենթադրաբար խումբը հարվածել է անցնող մեքենաներին և տարբեր իրեր է նետել՝ առաջացնելով վթար։ Ոստիկանությունը հավաքվել է դեպքի վայրում։

Երկրորդ ծեծկռտուքը տեղի է ունեցել Գլդանիում՝ 60-րդ ընտրատեղամասի մոտ։ Ընդդիմության անդամները Ֆորմուլա ՀԸ-ին հայտնել են, որ Վրացական երազանքի «խուլիգանները» խոչընդոտում են քաղաքացիների քվեարկությանը։ Ոստիկանությունը կանչվել է դեպքի վայր, և քվեարկության գործընթացը ժամանակավորապես դադարեցվել է։

Ձայների գնման մասին հաղորդում

OC Media-ի թղթակիցը Գուրիայի Չոխատաուրի քաղաքում թիվ 1 ընտրատեղամասի առջև լսել է, թե ինչպես է մի անձ հեռախոսով փորձում բանակցել «20 լարի ($7.30) ավել» գումարի շուրջ, ակնհայտորեն իր ձայնի դիմաց։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։




Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել