Թբիլիսիում մի խումբ ուսանողներ բողոքի ակցիա են իրականացնում։
Ուսանողները բողոքում են Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած ընտրությունների արդյունքների դեմ։
Հիշեցնենք, որ երեկ Թբիլիսիի կենտրոնում` Ռուսթավելիի պողոտայում ընթանում էր ընդդիմության և նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հայտարարած հանրահավաքը:
Ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարած բոլոր չորս ընդդիմադիր ուժերը, որոնք միասին շուրջ 38 տոկոս ձայն են ստացել, հրաժարվում են ճանաչել պաշտոնական տվյալներով 54 տոկոս քվե ստացած «Վրացական երազանք»-ի հաղթանակը:
comment.count (0)