Իսպանիայում ջրհեղեղներից տուժածների թվում հայեր չկան․ ԱԳՆ խոսնակ
21:03 - 30 հոկտեմբերի, 2024

Իսպանիայում ջրհեղեղներից տուժածների թվում հայեր չկան․ ԱԳՆ խոսնակ

Իսպանիայի հարավ-արևելքում` Վալենսիայում, առաջացած ջրհեղեղի հետևանքով տուժածների թվում հայեր չկան։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
 
«Այս պահին առկա տվյալներով՝ տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ, հայեր չկան»,- նշեց արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակը։
Հիշեցնենք, որ վերջին տվյալներով՝ Իսպանիայի հարավ-արևելքում հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը 72 մարդու կյանք է խլել, բազմաթիվ մարդիկ համարվում են անհետ կորած։ Իսպանիայի կառավարությունը եռօրյա սուգ է հայտարարել, իսկ տարածաշրջանում շարունակում է պահպանվել վտանգի կարմիր մակարդակը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել