Ինչ անել, եթե ախտորոշվել է հեպատիտ Ց. որ ծառայություններն են տրամադրվում անվճար
12:59 - 01 նոյեմբերի, 2024

Ինչ անել, եթե ախտորոշվել է հեպատիտ Ց. որ ծառայություններն են տրամադրվում անվճար

ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ եթե Ձեզ մոտ հեպատիտ Ց-ի հակամարմինները արագ թեստի արդյունքում դրական են, հաջորդիվ պետք է կատարվի ՊՇՌ հետազոտություն։
 
«ՀՀ բոլոր քաղաքացիները, որոնք ունեն հեպատիտ Ց-ի դրական հակամարմիններ, կարող են դիմել ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն անվճար ՊՇՌ հետազոտության համար, որով հաստատվում կամ ժխտվում է հեպատիտ Ց-ի ախտորոշումը։ ՊՇՌ հետազոտությունը կատարվում է ԱՆՎՃԱՐ։
 
Հետազոտությունները կազմակերպելուց հետո սկսվում է քաղաքացու հակավիրուսային բուժումը, եթե չկան հակացուցումներ։ Որոշվում է՝ ինչ տևողությամբ պետք է բուժումն անցկացվի՝ 3 կամ 6 ամիս։
Բուժման համար դեղերը տրվում են ԱՆՎՃԱՐ:
 
2024թ. ՀՀ-ում հաշվառված վիրուսային հեպատիտ Ց հիվանդությամբ պացիենտներին, այդ թվում` ՀՀ քրեակատարողական հիմնարկներում գտնվող և զուգակցված վարակներ (ՁԻԱՀ/ ՄԻԱՎ, տուբերկուլոզ) ունեցող պացիենտներին, անխափան տրամադրվում են հակավիրուսային նորագույն սերնդի դեղեր:
 
Ընդհանուր առմամբ` 2021-2024թթ. 9 ամսվա ընթացքում բուժում է ստացել 3010 պացիենտ, որոնցից 95%-ը` շուրջ 2860-ը, լիովին բուժվել են»,- ասված է հաղորդագրության մեջ:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել