armenpress.am: Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձավ պիկ ժամերին Երևանի մետրոպոլիտենում մարդկանց կուտակումներին։
«Մենք տարեցտարի ավելացնում ենք շարժակազմերը, վստահեցնում եմ՝ միասնական տոմսային համակարգի անցումը ևս ընթացիկ շարունակական զարգացման տեսանկյունից շատ հնարավորություններ է տալիս»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ավինյանը։
Քաղաքապետը՝ որպես ճիշտ կառավարման օրինակ, բերեց շտապ օգնության ծառայության աշխատանքը, որը նախորդ տարի ունեցել է 75 միլիոն դրամի պարտք, սակայն այս տարի կարողացել է մարել պարտքերը և վաստակել 75 միլիոն դրամ։
«Շտապ բուժօգնության ծառայությունը պլանավորում է իր շարժակազմերն ավելացնել։ Նույնը տեղի է ունենալու և՛ մետրոպոլիտենի, և՛ ավտոբուսի, և՛ տրոլեյբուսի դեպքում»,-եզրափակեց Ավինյանը։
comment.count (0)